30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին է
Socity30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին է։
Կրթությունը խրախուսելու, կրթության միջոցով Հայաստանն ուժեղացնելու հերթական ծրագրի շահառուները Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող Ջավախքի և Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողներն են։
Միայն մեկ տարվա կտրվածքով բարերար եղբայրներն իրականացրել են շուրջ 120 հազար դոլարի բարեգործական ծրագիր։
Ջավախքի և Արցախի բարձր առաջադիմությամբ ուսանողները ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներից դրամական աջակցություն են ստացել։
Կարապետյանների համոզմամբ՝ երկրի զարգացման ու հզորացման հիմքը կրթությունն է, իսկ գլխավոր հարստությունը՝ մտավոր ներուժը, ուստի պետք է ջանքերը կենտրոնացնել, որպեսզի այդ հարստությունը իրացվի Հայաստանում, որ մեր մտավոր ներուժը չհեռանա երկրից։