Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում
VideosՓիղը փախել է կրկեսից Սամարա քաղաքում եւ զբոսնել քաղաքի կենտրոնով 20 աստիճան ցրտի պայմաններում, տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։
Գլխավոր դերասանի կորուստը հայտնաբերել են բավական արագ։
Ինչպես Shot-ին պատմել են ականատեսները, կրկեսի աշխատակիցները կարողացել են բռնել նրան կառավարության շենքի մոտ։
Այժմ կենդանին արդեն տարվել է կրկես, վաղը նա ելույթներ ունի։