Դաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ
InternationalԴաղստանում փոխհրաձգության ժամանակ սպանվել է երկու զինյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Հարուցվել է քրեական գործ։
«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ երկու անհայտ անձինք կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա Կարաբուդաղքենդի շրջանում եւ չեզոքացվել են պատասխան կրակով։ Հարուցվել է քրեական գործ»,- ասել է գործակալության աղբյուրը։