ԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել Հայաստան
EconoмицсՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված վագոններ, հայտնում է ադրբեջանական АПА-ն։
Հաղորդվում է, որ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 1 746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկի 25 վագոն։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան արդեն ուղարկվել է մոտ 19 900 տոննա հացահատիկով 285 վագոն։