Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
SocityԱրմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։
Գրանցվել է մեծ պահանջարկ թե ֆիզիկական անձ, թե հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:
ԿԲ կողմից վերահսկվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլև ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
-Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ
-Արժեկտրոն՝ 12%
-Ժամկետ՝ 36 ամիս
-Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
Պարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։
Կոնվերս Բանկը և Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։