Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
SocityՈստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ: Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համաքաղաքացուն։ Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում կասկածվողներից մեկը ձերբակալվեց։ Նա խոստովանեց, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դռնով մտել են հիշյալ տնակ և գողոնով հեռացել պատուհանից։ Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։