Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է
Econoмицс2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 1,946,460,745 հազար դրամ։
Թե ինչպես է այս ցուցանիշը բաշխվել ըստ մարզերի և որոնք են տեղական տնտեսությունների հիմնաքար հանդիսացող ընկերությունները՝ ներկայացնում ենք ստորև։
Սյունիքի մարզում գործում են 19 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 93,300,148 դրամ։ Այս տարածաշրջանի առաջատար ձեռնարկություններն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և «Արկաթ» ընկերությունը։
Արարատի մարզի խոշոր հարկատուների քանակը 23 է։ Նրանք միասին վճարել են 62,074,966 հազար դրամ, իսկ մարզի խոշորագույն հարկատուներն են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Գրանդ Մաստերը» և «Արարատցեմենտը»։
Կոտայքի մարզում հաշվառված են 51 խոշոր հարկատուներ, որոնց կատարած վճարումները միասին կազմում են 57,509,203 հազար դրամ։ Այստեղ առաջատար դիրքերում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» մասնաճյուղը, «Օնիրա Քլաբը» և «Ասկե Գրուպը»։
Արմավիրի մարզի 24 խոշոր հարկատուները միասին վճարել են 35,077,617 հազար դրամ։ Մարզի գործունեության հիմնական կողմնորոշիչներն են «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Բաղրամյանը» և «ՀԱԷԿ-ի շինարարությունը»։
Լոռու մարզում խոշոր հարկատուների քանակը 19 է, որոնք միասին վճարել են 28,866,094 հազար դրամ։ Որպես հիմնական հարկատուներ հանդես են գալիս «Թեղուտ», «Ամպեր» և «Օստ-Շին» ընկերությունները։
Շիրակի մարզն ունի 13 խոշոր հարկատու, որոնք ընդհանուր առմամբ վճարել են 14,440,608 հազար դրամ։ Այս տարածաշրջանում թոփ հարկատուների ցանկը գլխավորում են «Գյումրի գարեջուրը», «Բագարիո գոլդը» և «Մեծն Էրիկը»։
Արագածոտնի մարզում գործում են 9 խոշոր հարկատուներ, որոնք միասին վճարել են 6,110,549 հազար դրամ։ Այստեղ առանձնանում են «Ավտոշեմը», «Արմենիա վայն գործարանը» և «Սիս նատուրալը»։
Գեղարքունիքի մարզում խոշոր հարկատուների քանակը 6 է, որոնց կողմից վճարված գումարը կազմում է 4,573,953 հազար դրամ։ Մարզի առաջատարներն են «Պտղատու այգին», «Սևանի հացի գործարանը» և «Դեմի ֆարմը»։
Վայոց Ձորի մարզի 4 խոշոր հարկատուները միասին վճարել են 2,993,613 հազար դրամ։ Ցանկում ներառված են «ՌաֆԷլԳրիգ», «Էկոբիլդինգ» և «Բիո բոնուս ագրո» ընկերությունները։
Տավուշի մարզում ևս հաշվառված են 4 խոշոր հարկատուներ, որոնք միասին պետական բյուջե են վճարել 2,327,287 հազար դրամ։ Առաջատարներն են «Իջևանի գինու-կոնյակի գործարանը», «Հ և Տ Հակոբյանները» և «Տավուշ տեքստիլը»։
Երևան քաղաքում խոշոր հարկատուների քանակն ամենամեծն է՝ 827 ընկերություն, որոնք միասին վճարել են 1,640,103,121 հազար դրամ։ Մայրաքաղաքի խոշորագույն հարկատուների թվում են «Մոբայլ Սենթր Արթը», «Գրանդ Տոբակոն» և «Գազպրոմ Արմենիան»։