Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան
PoliticsՁեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ երեկվա ելույթը «ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսում:
Մեր հիմնական շեշտադրումներն են՝
- հարատև հայկական պետություն՝ որպես մեր ազգի շահերի հիմնական պատվար,
- անվտանգություն ուժի շարունակական կուտակման միջոցով,
- ուժի կուտակում՝ առաջանցիկ տնտեսական զարգացման և հանրային համերաշխության միջոցով,
- հանրային համերաշխություն՝ հենված սոցիալական արդարության և իրավական պետության վրա,
- այս ամենի արդյունքում՝ Արցախի վերահայացում և մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների վերականգնում:
Առաջիկա շաբաթներին առավել մանրամասն կներկայացնենք յուրաքանչյուր ուղղության մեջ մեր ծրագրերը, մինչ այդ շնորհակալ կլինեմ ձեր շահագրգիռ արձագանքների համար: