Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
SocityUcom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։
Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․ «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։
Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։
«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։
Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։
Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝ ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում (web browsing) և տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։
Նշենք, որ Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։
2025 թ․ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։
UCOM-Ի ՄԱՍԻՆ
Ucom-ը Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։
OOKLA®-Ի ՄԱՍԻՆ
Ookla-ն կապի որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական որոշումների համար կարևոր տեղեկատվության։
Ookla-ի լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի, ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։
Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։