ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. Զելենսկի
PoliticsՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին։ Նման պնդմամբ հանդես է եկել Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այն կկայանա, մեր կարծիքով, մարտի սկզբին»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։
«Առաջին հարցը Ուկրաինայի վերականգնման փաթեթն է, քննարկվելու են մանրամասները։ Երկրորդ հարցը եռակողմ հանդիպման նախապատրաստումն է։ Երրորդը՝ Ումերովը քննարկելու է գերիների փոխանակման մանրամասները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։