ԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg
PoliticsԱՄՆ-ը կարող է բանակցային գործընթացում հասնել նրան, որ Ուկրաինան հրաժարվի ամբողջ Դոնբասից։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ ներկայացնելով հնարավոր տարբերակներից մեկը տարածքային հարցի կարգավորման շրջանակում։
Պարբերականի փոխանցմամբ՝ նման սցենարի դեպքում Ռուսաստանը պետք է սառեցնի հակամարտությունը ներկայիս շփման գծով։ Միաժամանակ նշվում է, որ Մոսկվան պետք է հրաժարվի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի այն հատվածներից, որոնք շարունակում են գտնվել ուկրաինական վերահսկողության տակ։
Տարածքային հարցը շարունակում է մնալ բանակցային գործընթացի ամենաբարդ թեմաներից մեկը։ Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնարավոր լուծումները։ Միջազգային վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնը կարող է ճնշում գործադրել Կիևի վրա՝ հակամարտության կարգավորման համար։