Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Իշխանությունը թալանի վերադարձի մասին նույն տեղեկատվությունը տարիներով պտտեցնում է՝ տպավորություն ստեղծելու համար, թե գործ են անում։ Իրականում, 8 տարի անց, բազմաթիվ գործեր ուղարկվում են դատարան վաղեմության ժամկետներն անցած կամ ձգձգվում են այնքան, որ գողոնը փաստացի օրինականացվում է դատական վճիռներով։
Սա ոչ թե արդարադատություն է, այլ ժողովրդին մոլորեցնելու միջոց, որպեսզի քաղաքական դաշտը բաժանեն միայն իրենց ու նախկինների միջև։ Մենք թույլ չենք տալու, որ նման մանիպուլյացիաներով ձեզ նորից խաբեն։
«Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է մաքուր քաղաքական այլընտրանք։ Մենք բացել ենք մեր ընտրական ցուցակի 30%-ը հենց ձեզ՝ անկուսակցականներիդ համար, որպեսզի միասին կանգնեցնենք այս սուտն ու թալանը։ Կապ հաստատե՛ք մեզ հետ, եթե պատրաստ եք առաջադրվել և իրական փոփոխություն բերել։
Հունիսի 7-ին դուք ունենալու եք այլընտրանք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: