«Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան
Politics«Իշխանամերձ շրջանակները նշում են, որ պետք չէ թույլ տալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել և մասնակցել ընտրություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս քննարկումներին»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։
«Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղյալ հայտարարեն և իրենք հավաքվեն, փոքրիկ խմբակով որոշեն, թե ով է լինելու, կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն, կա մարդկանց կարծիք, դա իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»,- պատասխանեց Նարեկ Կարապետյանը։
«Եթե ժողովրդավարությունն իրենց համար ինչ որ բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին»,- շարունակեց բանախոսը: