Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով
SocityԱյսօր թվային ծառայությունները դարձել են տան առօրյայի անբաժանելի մասը՝ ստեղծելով հարմարավետ և նոր հնարավորություններով միջավայր։ Այս համատեքստում Ucom-ը ներկայացնում է Unity փաթեթները, որոնք միավորում են տան ինտերնետը, հեռուստատեսությունն ու շարժական կապը` մեկ միասնական առաջարկում։
Unity փաթեթների հիմքում պարզությունն է․ մեկ հաշիվ, ծառայությունների միասնական կառավարում, արդյունքում՝ մինչև 50 տոկոս խնայողություն։ Այս ամբողջական մոտեցումը հիմնված է նաև Ucom-ի ֆիքսված ցանցի որակի վրա, որը Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է Հայաստանում լավագույնը՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով՝ ապահովելով բարձր արագություն և հուսալի կապ։
«Այսօր բաժանորդները գնահատում են ոչ միայն նորագույն տեխնոլոգիաները, այլև դրանց օգտագործման պարզությունն ու մատչելիությունը։ Unity փաթեթներով մենք նվազեցնում ենք ծառայությունների կառավարման բարդությունը և առաջարկում մեկ ամբողջական լուծում՝ հիմնված Ucom-ի՝ Հայաստանում Ookla-ի տվյալներով լավագույնը ճանաչված ֆիքսված ցանցի հնարավորությունների վրա», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Բաժանորդները կարող են ընտրել տարբեր արագությունների ինտերնետ, հեռուստատեսային փաթեթներ և շարժական կապ՝ մեկ միասնական առաջարկի շրջանակում։ Երևանում գործում են Unity 8000, 10900, 12500, 16000 և 20000 փաթեթները, իսկ մարզերում՝ Unity 5000 և զեղչված 9000 փաթեթները՝ միավորելով տան ինտերնետը, Uplay հարթակի բազմաժանր բովանդակությունը, շարժական անսահմանափակ ինտերնետը և, որոշ պայմանների դեպքում, նաև Super SIM քարտերը։
Ucom-ը ներկայումս գարնանային հատուկ առաջարկ ունի Unity փաթեթների համար․ մարտի 8-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, տարեկան պարտավորությամբ Unity ցանկացած սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են 2 ամիս առաջարկից օգտվել 50% զեղչով (բացառություն է կազմում Unity 5000 մարզային սակագնային պլանը)։
Unity փաթեթների միջոցով բաժանորդները կարող են ունենալ կայուն կապ, բազմազան բովանդակություն և հաղորդակցության հարմարավետություն մեկ հարթակում՝ միանալով Հայաստանում №1 օպերատորին*։
Առավել մանրամասն՝ https://www.ucom.am/unity
*Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® - ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։