Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած
SocityԱյսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Միխայել Կ.-ի վարած «Toyota» մակնիշի և 21-ամյա Վազգեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։