Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր
SportԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի 2։1 հաշվով պարտությունը Բրազիլիայի հավաքականի նկատմամբ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում։ Մբապեն դարձել է գոլի հեղինակ այդ մրցախաղում։
«Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր։ Մենք շատ ենք հարգում Բրազիլիային։ Սա լավ հնարավորություն էր մեր որակները գնահատելու համար։ Իհարկե, սա աշխարհի առաջնության եզրափակիչը չէր, բայց միշտ էլ հրաշալի է այսպիսի մրցակցի դեմ խաղալը։ Մենք լավ մարզավիճակում ենք, կարողանում ենք լավ պահեր ստեղծել, լինել ավելի հուսալի։ Մենք առաջադիմում ենք՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Մարտի 29-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոլումբիայի թիմի հետ։