Գարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը
SocityԿանանց միամսյակի ընթացքում յուրահատուկ խաղարկություն է կազմակերպել Դոմուս հիպերմարկետների ցանցը։ Մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը յուրաքանչյուր գնում կարող է վերածվել հաճելի անակնկալի։ Այս օրերին Դոմուսում սկսած ընդամենը 8 դրամից գնում կատարող բոլոր հաճախորդները դառնում են խաղարկության մասնակից և ամեն շաբաթ հնարավորություն են ստանում շահելու խոշոր նվերներ։
Խաղարկության առաջին փուլն օրերս անցկացվեց Դոմուսի Արշակունյաց 33 հասցեում գտնվող հիպերմարկետում, որտեղ հավաքվել էին Հայաստանի ողջ տարածքում գործող Դոմուս խանութներից ստացված գնման կտրոնները։
Արդեն իսկ հայտնի են դարձել առաջին ութ հաջողակ գնորդների անունները, ովքեր խաղարկության ընթացքում շահեցին կենցաղային տեխնիկա և արժեքավոր նվերներ։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Այսօր է լավագույն պահը Դոմուսից գնումներ կատարելու և խաղարկության մասնակից դառնալու համար։
Խաղարկության մասնակցության կանոնները շատ պարզ են՝ կատարում եք 8 դրամից սկսած ցանկացած գնում և մասնակցում խաղարկությանը։
Հասցրեք մինչև ապրիլի 7-ը կատարել գնումներ և մասնակցել խաղարկությանը։
Խաղարկության մանրամասները՝ domus.am կայքում։