«Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Politics«Նոր Դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանն ասուլիսի ժամանակ նշել է, թե ինչպես են կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը։
«Իրավական համակարգում քաոս է տիրում․ փաստաբանական, իրավաբանական գործունեություն ծավալող գործընկերներով քննարկեցինք, ամփոփեցինք մեր մտահոգությունները, հնարավոր ներուժը, և որոշում կայացրեցինք՝ ավելի լուրջ պատասխանատվություն ստանձնել»,–ասել է Հարությունյանը։
Հարությունյուն Հարությունյանը նշել է, որ կուսացկությունն ունի շուրջ 130 անդամ։
«Մեր թիմում իրավաբաններ են, փաստաբաններ, հաշվապահներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ։ Փորձում ենք ձևավորել պրոֆեսիոնալ թիմ, որպեսզի այս օրհասական պահին կարողանանք մեր ներուժն օգտագործել պետության կայացման գործում։ Արտախորհրդարանական ուժերի հետ այս պահին էլ իրականացվում են հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ։ Հաջորդ շաբաթ կհանրայնացնենք մեր վերջնական որոշումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ»,–հավելել է «Նոր Դարաշրջան» կուսակցության նախագահը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի է ունեցել «Նոր Դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարը։ Կուսակցության համագումարը կուսակցության նոր նախագահ է ընտրել իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։