Հենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ
InternationalԻրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ իր երկիրը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նրա խոսքով՝ Իրանը հզոր է և հաղթանակներ է տանում մարտի դաշտում, իսկ պատերազմի ավարտի պայմանները թելադրում է հենց հաղթող կողմը․ իսլամական Իրանի թշնամիները ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։
Շեքարչին դիմել է նաև իր երկրի հակառակորդներին.
«Դուք [թշնամիները] հասկացաք Իրանի զինված ուժերի և մեծ ազգի ուժը։ Ձեր համար լավ կլինի ուշքի գալ, ձերբազատվել պատրանքներից, հեռու մնալ ձեր հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունել ճշմարտությունը»,- ասել է նա։