Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal
InternationalԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանից գրեթե 1000 ֆունտ ուրանի առգրավման նպատակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
Պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը որոշում չի կայացրել այս գործողությունն իրականացնելու վերաբերյալ։ Սակայն, ըստ աղբյուրների, Թրամփն ընդհանուր առմամբ բաց է այս գաղափարի համար, քանի որ դա կարող է օգնել հասնել նրա գլխավոր նպատակին՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Պենտագոնի ցանկացած նախապատրաստություն չի նշանակում, թե նախագահը որոշում է կայացրել։
Պենտագոնը չի արձագանքել հրապարակմանը, իսկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։
Կիրակի երեկոյան Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանը պետք է կատարի ԱՄՆ-ի պահանջները, այլապես նրանք երկիր չեն ունենա։ Խոսելով իրանական ուրանի մասին WSJ-ին տված հարցազրույցում՝ նա ասել է, որ Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ին տալ միջուկային փոշին։