Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան
SportԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել մինչեւ 66 կգ՝ կիսաթեթեւ քաշային կարգ։
«Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար։ Եթե ինձ ասեն, որ պետք է մենամարտեմ այդ քաշում, ապա ինձ անհրաժեշտ կլինի չորս ամիս՝ պատրաստվելու համար»,- ասել է Ծառուկյանը RAF 07 մրցաշարում հաղթելուց հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղի ունեցած Real American Freestyle 07 լիգայի հերթական մրցաշարում Արման Ծառուկյանը եւ պրոֆեսիոնալ ըմբիշ, խառը մենամարտերում հայտնի ամերիկացի բլոգեր Ջորջիո Պուլասն անցկացրին ռեւանշ գոտեմարտը, որում 9:3 հաշվով հաղթեց հայ մարտիկը։
Ապրիլի 8-ին Սան Պաուլոյում Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ Hype FC Brazil մրցաշարում։ ։
Գոտեմարտը կանցկացնի Submission Only կանոնով մինչեւ անվերապահ հաղթանակ, ինչը չի ենթադրում մրցավարների ձայների հաշվարկ։ Արման Ծառուկյանը կպաշտպանի տիտղոսն այդ մրցաշարում։