Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա
InternationalԻսրայելական մարտական ավիացիան երեքշաբթի օրը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 32 բնակավայրի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը:
«Անցած օրվա ընթացքում թշնամու ավիացիայի հարվածներին են ենթարկվել Լիբանանի հարավի 32 բնակավայրեր»,- ասել է աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ երեք անգամ հարձակման է ենթարկվել նաև Բեյրութի հարավային արվարձանը և երեք բնակավայր երկրի արևելքում:
«Բացի այդ, Իսրայելը տասնչորս անգամ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Լիբանանի տարբեր շրջաններում»,- հավելել է նա: