Դավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Դավիթի՝ 18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում: Ցանկացած բռնություն միշտ դատապարտելի է, պարզապես պետք է դեպքն ամբողջությամբ դիտարկել: Քրեական գործ է հարուցվել, թող քննության առնվի, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է: Հիշեցման կարգով Օրենսգրքով նախատեսված է բացի կալանքից՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ (համակցված) և այլն, բայց Մ. Մարիտրոսյանը կիրառել է միայն կալանք: Գործընկերների հետ միասին մի քանի ժամվա ընթացքում մուտքագրեցինք՝ վերաքննիչ բողոքը և հրատապ միջնորդությունը Գլխավոր դատախազին:
Իրավունքը պետք է գերակայի...
Աստված պահապան մեր ժողովրդին