Չինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street Journal
InternationalՉինաստանը սկսել է ռազմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին։
«Գրեթե տասնամյա ընդմիջումից հետո Չինաստանը Հարավչինական ծովում կղզիների կառուցման արշավ է սկսել՝ ժամանակին քիչ հայտնի ռիֆը վերածելով այնպիսի օբյեկտի, որը կարող է դառնալ նրա ամենամեծ ռազմական բազան վիճելի ջրերում»,- պնդում է պարբերականը։
Թերթը հղում է անում Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարներին, համաձայն որոնց՝ Պարասելյան կղզիների հարավ-արևմտյան մասում գտնվող Անտիլոպ ռիֆի վրա իրականացվող աշխատանքները ներառում են նավամատույցների, ուղղաթիռային հրապարակի, շինությունների և նոր առափնյա գծի կառուցում, որն այնպիսի տեսք ունի, կարծես կարող է օգտագործվել որպես թռիչքուղի։
Ինչպես նշում է WSJ-ն, Չինաստանը Պարասելյան կղզիները համարում է իր տարածքը։
«Մեր տարածքում անհրաժեշտ շինարարությունն ուղղված է կղզիներում կյանքի և աշխատանքային պայմանների բարելավմանը և տեղական տնտեսության զարգացմանը»,- թերթը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը։