Ինձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ Ղազինյան
PoliticsԻրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար մի գրչով ազատել են ինձ, դատարանը ֆիքսել է, որ այդ հրամանն օրինաչափ չէ, և տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
«Այսինքն՝ դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանը և տասնյակ այլ մարդիկ այս պահի դրությամբ ազատվել են սխալ, այսինքն՝ հրամանը եղել է ոչ իրավաչափ, ոչ օրինական, բայց նաև փոխհատուցում է տալիս, և դա վերաբերում է բավականին մեծ թվերի։ Կոնկրետ իմը շատ մեծ գումար է, թույլ տվեք այս պահին չհայտարարեմ, ու ընդհանրապես հաշվի առնելով, որ ղեկավար անձնակազմն է ազատվել աշխատանքից, բնականաբար աշխատավարձերն ավելի բարձր են։ Խոսքը վերաբերում է շատ մեծ գումարների, կգա օրը, մենք կհայտարարենք, այ դա արդեն սեփականատիրոջ միջոցներից չի գնալու»,- ասաց Ղազինյանը։