«Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ Բագրատյան
«Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։
«Հանրապետական վարչությունը նաև որոշում կայացրեց 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար»,– գրել է կուսակցության անդամ Հրանտ Բագրատյանը։