Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
SocityՖասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։
Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Բանկը դարձել է իրենց վստահելի և հարազատ գործընկերը․ «Ֆասթ Բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետև սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության և երկարատև գործընկերության», - ասել է նա։
Հավելենք, որ Ֆասթ Բանկի և Բարդերի ակումբի բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլև մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։
«Բարդերի ակումբի Ֆասթ Բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաև «Հուսո Առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլևս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարևոր և հետաքրքիր նախադեպ է, որովհետև սա կամուրջ է բիզնես ոլորտի և սոցիալական ոլորտի միջև», - նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։
Ի դեպ, Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։