Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից
SportԿատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարազատ ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ տեղեկությունները։
«Սա բարդ հարց է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այն երկար է քննարկվել, և նրա անունը մշտապես շրջանառվել է։ Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ինձ համար նաև՝ ֆուտբոլի պատմության լավագույն կամ լավագույն խաղացողներից մեկը։
Մենք կցանկանայինք, որ ֆուտբոլը բոլոր առումներով հավերժ լիներ։ Կան շատ բաներ, որոնք կուզեինք ընդմիշտ տևեին, բայց ամեն ինչ իր ավարտն ունի։ Ամեն ինչ ունի սկիզբ, զարգացում և վերջ, ուստի այս թեմայով շահարկումներն ինձ անիմաստ են թվում։
Իմ նշանակումից ի վեր [2023 թվականին] Լեոյի վերադարձի հնարավորությունը երբեք չի քննարկվել։ Ո՛չ Մեսսին, ո՛չ էլ նրա ներկայացուցիչներից որևէ մեկը ինձ երբևէ չեն զանգահարել ու ասել՝ «Ես ուզում եմ վերադառնալ, ուզում եմ խաղալ»։ Դրանք ընդամենը ասեկոսեներ էին ու անիրատեսական խոսակցություններ»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով Sport հրատարակությանը։