Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների մոտ 45 տոկոսը քաղաքացիական անձինք են: Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավարի խորհրդական Ջամշիդ Նազմին։
Հարվածների զոհ է դարձել 3468 մարդ, այդ թվում՝ 1460 քաղաքացիական անձ։ Սպանված խաղաղ բնակիչների թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, ինչպես նաև Լիբանանի, Պաղեստինի, Իրաքի և Պակիստանի քաղաքացիներ։
Իր հերթին հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ֆարիդե Օլադկոբադը հայտնել է, որ մահացածների ընդհանուր թվից 499-ը կանայք են, իսկ 2969-ը՝ տղամարդիկ:
Հիշեցնենք, որ այս պատերազմի ընթացքում հաղորդվել է մեկ հայ խաղաղ բնակչի զոհվելու մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ