Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակ
EconoмицсՎերջերս Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը միջազգային սոցիալական ցանցերում գովազդել է Ցինհայի «արևային ոչխարներին» ներկայացնելով նրանց որպես Չինաստանի կանաչ զարգացման օրինակ, գրում է people.com.cn–ը։
Ցինհայ նահանգի Թալաթան քաղաքում, որտեղ հողերի 98.5%-ը մի ժամանակ անպտուղ անապատ էր, մեծ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը նոր խթան է հաղորդել գֆյուղատնտեսության զարգացմանը։ Արևային վահանակները, ստվեր ապահովելով և խոնավությունը պահպանելով, նաև խթանել են խոտի ակտիվ աճը։ Դա խնդիր է դարձել էլեկտրակայանների համար. բուսականությունը ծածկումլ է վահանակները, նվազեցնելով էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը և մեծացնելով հրդեհների ռիսկը, իսկ մաքրման ծախսերը չափազանց բարձր են։ Արդյունքում տեղացի անասնապահները իրենք են լուծում գտել. թող ոչխարները խոտը արածեն։ Որպեսզի հոտերը ազատորեն արածեն, էլեկտրակայանը վահանակների և գետնի միջև հեռավորությունը 0.5-ից մեծացրել է մինչև 1.2 մետր, իսկ ոչխարները հագեցվել են էլեկտրոնային ցուցիչներով՝ ճշգրիտ թվային հետևման և կառավարման համար։ Դա ստեղծել է էկոլոգիապես մաքուր և տնտեսապես շահավետ ցիկլ. արևային վահանակները ստվեր են ապահովում ոչխարների համար, ոչխարները բնական ճանապարհով մաքրում են տարածքը խոտից, իսկ նրանց գոմաղբը պարարտացնում է արոտավայրերը։
Այսօր Թալաթանում բուսական ծածկույթը աճել է մինչև 80%: Միևնույն ժամանակ, բնական ճանապարհով բուծված ոչխարների միսը մեծ պահանջարկ ունեն շուկայում: Այս մոդելը օգնում է խնայել միլիոնավոր յուաններ կերի և հողերի մաքրման վրա և ուղղակիորեն մեծացնում է ավելի քան 6000 անասնապահական ֆերմաների եկամուտը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]