Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան
PoliticsՊատմական ունիկալ շրջան է, քանի որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում: Այս մասին ԱԺ շենքի դիմաց քարոզչության շրջանակներում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հիմնական հարցն այն է, որ արդարություն խոսք տված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով, այս մարդը վերածվում է դիկտատորի, այնպիսի բաներ է սկսելու անել, որ մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը:
Նա ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին գաղտնալսում է, այս 8 տարվա ընթացքում շահել է ընդամենը մի խմբակ՝ բոլոր ՔՊ-ականները պաշտոններ են ստացել»,- նշել է Կարապետյանը:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի մասնակցությանը քարոզչությանը՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը հանրային ելույթները տնային կալանքի պատճառով ցավոք տանից կունենա: Հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով Հայաստանը դարձնում է ոստիկանական երկիր: