Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա Յոլյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Իրինա Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօրվա պայքարը միայն քաղաքական չէ․ սա մեր ինքնության, արժանապատվության և ազգային արժեքների պահպանման պայքարն է։ Նա նշեց, որ որևէ մեկը, առավել ևս Բաքուն, իրավունք չունի թելադրելու, թե ինչպիսի սահմանադրություն, պետականություն կամ ապագա պետք է ունենա հայ ժողովուրդը։
«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»,- շեշտեց նա։
«Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա է իրական խաղաղությունը։ Բայց խաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում։ Իրական խաղաղությունը ուժեղ պետությունն է, անվտանգ սահմաններն ու արժանապատիվ ապագան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- նշեց նա։
Ելույն անցավ գորիսեցիների բուռն ծափողջյունների և ջերմ արձագանքների մթնոլորտում։