Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում է
EconoмицсԳերմանիայում գնաճը շարունակել է արագանալ՝ հասնելով 2,9 տոկոսի։ Այս մասին հայտնում է երկրի Դաշնային վիճակագրական վարչությունը (Destatis)՝ նշելով, որ հիմնական պատճառը էներգակիրների թանկացումն է, որն ուժեղացել է Իրանի շուրջ պատերազմի ֆոնին։
Destatis-ի ղեկավար Ռութ Բրանդի խոսքով՝ հատկապես նկատելի է վառելիքի գների աճը, ինչը մեծ ճնշում է ստեղծում սպառողների վրա։ Տվյալների համաձայն՝ 2026 թվականի ապրիլին էներգակիրները մեկ տարվա ընթացքում թանկացել են 10,1 տոկոսով, իսկ սննդամթերքի գները աճել են 1,2 տոկոսով։ Համեմատության համար՝ մարտին Գերմանիայում գնաճը կազմել էր 2,7 տոկոս, իսկ փետրվարին՝ 1,9 տոկոս։
Ինչպես գրում է The New York Times-ը, Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը տնտեսական ծանր հետևանքներ է ստեղծել Եվրոպայի մեծ մասի համար։ Հորմուզի նեղուցի շրջափակումը, որով մինչ պատերազմը անցնում էր աշխարհի նավթի և գազի արտահանման մոտ 20 տոկոսը, հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի և տնտեսական աճի դանդաղման։ Այդ ֆոնին Գերմանիայի կառավարությունն արդեն երկու անգամ նվազեցրել է 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ այն հասցնելով ընդամենը 0,5 տոկոսի։