Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

ՀՀ մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն ուղերձ են հղել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին, միջազգային կառույցներին

Socity

Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչները ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Ուղերձում նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և շրջակա տարածքներում ստեղծված իրավիճակում, երբ, մանավանդ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ են գտնվում, Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն իրենց խորին համոզմունքն են արտահայտում այն մասին, որ լրջորեն վտանգվում են Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները, որոնք վկայությունն են տարածաշրջանում հայկական բազմադարյա պատմության և ներկայության:

«Այս համոզմունքի համար հիմք է հանդիսանում այն, որ այս պատերազմի 45 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել են հայկական պատմամշակութային կոթողները: Անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր ռմբակոծության է ենթարկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ 19-րդ դարի եզակի մի հուշարձան, որը մեծ արժեք ունի հայ ժողովրդի համար: 2000-ամյա հելլենիստական և վաղ միջնադարյան Հայաստանի քաղաքակրթությունները ներկայացնող խոշոր քաղաք Տիգրանակերտի հնագիտական վայրը նույնպես ռմբակոծվել է։ Մինչդեռ, հայկական կողմը թե՛ պետական, թե՛ անհատական ու հասարակական ուժերով ոչ միայն պահպանել, այլև վերանորոգել է իսլամադավան ժողովրդի պատմամշակութային հուշարձանները: Միաժամանակ, մտահոգությունը պայմանավորված է նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից անցյալում իրականացված ոճրագործություններով»,-ասված է ուղերձում։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը համակարգված կերպով իրականացրել է մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով իր տիրապետության տակ եղած հայկական մշակութային կոթողները:

Մշակութային ցեղասպանության թերևս ամենացայտուն դրսևորումը Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան տասնյակ հազարավոր հսկա փորագրված խաչքարերի և տապանաքարերի ոչնչացումն էր, որոնք հողին են հավասարեցվել Ադրբեջանի կողմից 1998-2006 թթ. ընթացքում։ Միայն Նախիջևանում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել են միջնադարյան շուրջ 89 եկեղեցիներ, 5.840 խաչքարեր և 22.000 պատմական տապանաքարեր։ Այս ոճրագործության մասին առկա են բազում փաստական ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS) 16-րդ Գլխավոր համաժողովը 2008 թ. հոկտեմբերին ընդունած իր բանաձևում իր խորին մտահոգությունն է հայտնել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված այս վանդալիզմի առնչությամբ՝ ափսոսանքով նշելով, որ՝ «այս ժառանգությունը, որը ժամանակին վայելում էր իր արժանի տեղը համաշխարհային ժառանգության գանձերի մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

«Հայկական մշակութային ժառանգության կոթողների գլխին սրի պես ճոճվում է ոչ միայն ֆիզիկական ոչնչացման վտանգը, այլև իրականություն է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի գիտական շրջանակներն ամեն տեսակի կեղծարարություններով փորձում են ջնջել հայկական հուշարձանների ինքնությունը, շատ հաճախ նաև՝ հեղինակային պատկանելությունը վերագրելով այլ ժողովրդի (հիմնականում ներկայացնելով որպես աղվանական կոթողներ): Ադրբեջանի ղեկավարությունը, ժամանակ չկորցնելով, հրադադարի ստորագրումից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ հայկական պատմության յուրացման և կեղծման իր այս քաղաքականությանը։ Ինչը ևս մեկ ապացույց է հայկական մշակութային հուշարձանների առջև ծառացած իրական սպառնալիքի։ Դիմում ենք Ձեզ խորին վստահությամբ, որ Դուք՝ Ձեր հեղինակությամբ և ջանքերի գործադրմամբ, աջակից կլինեք, որպեսզի միջազգային կոնվենցիաներում ամրագրված սկզբունքների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունն ստանձնի պատասխանատվություն անվնաս ու անխաթար կերպով պահպանելու հայկական հուշարձանները: Տեսանելի է և փաստավավերագրված, որ դրանցից շատերը տարիների ընթացքում վերանորոգվել են, բարեզարդվել, ինչպես նաև որոշ վանքեր ու եկեղեցիներ դարձել են գործող կրոնապաշտամունքային վայրեր: Ուստիև ծայրահեղ անհրաժեշտություն է, որ միջազգային համապատասխան կառույցները՝ համագործակցաբար Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությունների հետ, կատարեն պատմամշակութային հուշարձանների արդի վիճակի արձանագրում և ապահովեն հետագա մոնիտորինգների իրականացումը՝ արդյունքների հրապարակայնացմամբ: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պետությունն ամենայն պատասխանատվությամբ կապահովի անվտանգությունն ու անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիները, այլև օտարերկրյա հայերն ազատորեն ել և մուտ ունենան Ադրբեջանական տարածքում հայտնված հայկական պատմական սրբավայրեր և այլ կոթողներ, որոնք, հիրավի, համաշխարհային մշակութային ժառանգության անհերքելի ու անբաժանելի մասն են կազմում»,-ասված է ուղերձում:

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժող. Արտիստ Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյան

Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյան

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան

Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյան

«Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյան

Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյան

Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենՆիկոլայ Կոստանդյան

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արարատ Աղասյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյան

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարության

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյան

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարյան

«Երևանյան Հեռնկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյան

Օպերային երգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյան

Օպերային երգչուհի Ալինա Փահլեւանյան

դերասանուհի Նազենի Հովհաննիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Նելի Խերանյան

դիրիժոր, երգիչ Վահե Բեգոյան

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյան

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյան

Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյան

Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Բարսեղ Թումանյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Ֆրանսիայի Հանրապետության արվեստի և գրականության շքանշանի ասպետ Ռուզան Սարյան

Գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Մովսես Խորենացու և ՌԴ Ալեքսանդր Պուշկինի մեդալակիր Ավետիք Իսահակյան

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունի

Պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի տնօրեն, Լեհաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ Արմինե Գրիգորյան

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան:

Ուղերձի ստորագրումը բաց է, միանում են տարբեր գործիչներ և մտավորականներ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League