Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե
PoliticsԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը։
Ալեն Ղևոնդյանին բացարձակապես առանց հիմքերի ձերբակալելը, իսկ այնուհետև հանրային խոսքի իրավունքից զրկելը հերթական անգամ վկայում է այն մասին, որ կեղծված ընտրություններով ու օտար ուժերի աջակցությամբ վերարտադրվել փորձող խմբակը մտադիր է Հայաստանում գերեզմանել խոսքի ազատությունն ու քաղաքացիական մյուս ազատությունները։
Պահանջում ենք դադարեցնել շինծու քրեական հետապնդումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում Ալեն Ղևոնդյանին։