Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 16-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռոզալի Հ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթ Է․-ի վարած «Honda» մակնիշի մոպեդը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հետևեք մեզ՝ այստեղ