Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ
RightԿրասնոդարի «Զապադնի օբխոդ» փողոցում գտնվող «West Mall» առևտրի կենտրոնում սառը զենքով հարձակում է տեղի ունեցել. մեկ կին զոհվել է, ևս մի քանի հոգի՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է SHOT Telegram-ալիքը։
Ըստ նախնական տվյալների՝ առևտրի կենտրոնի Բազմաֆունկցիոնալ կենտրոն (ՄՖՑ) են մտել երկու երիտասարդ (ենթադրաբար մոտ 19 տարեկան) և դանակներով ու մաչետեներով հարձակվել այցելուների վրա։
Հարձակման հետևանքով մեկ կին տեղում մահացել է։ Տուժել է ևս առնվազն չորս մարդ, որոնցից մեկը՝ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը, ծանր վիճակում է։ Ականատեսների պատմելով՝ նա փորձել է օգնել վնասազերծել հարձակվողներին և լուրջ վնասվածքներ ստացել։
Դեպքի ականատեսները պատմել են համալիրում տիրող խուճապի և մարդկանց զանգվածային փախուստի մասին։ Հարձակման սրահներում ամենուր արյուն է եղել։
Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են դեպքի վայրում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք գործել են նպատակաուղղված ձևով։ Իրավապահներն այժմ աշխատում են ձերբակալվածների հետ՝ հանցագործության դրդապատճառները պարզելու համար։