Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
PoliticsՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Խամենեիի հուղարկավորությանը՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի՝ անցած շաբաթվա վերջին Հայաստան կատարած այցի ընթացքում։
«Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։
Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։
Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ ԶԼՄ-ների, կարող է հասնել 35 միլիոնի։