Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիան Ռուսաստանին «վճռական բողոք» է հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցելության պատճառով։ Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարությունում հանդես են եկել նաև պնդմամբ, որ բոլոր հյուսիսային տարածքները, ներառյալ Իտուրուպը, պատմական և իրավական տեսանկյունից հանդիսանում են բնիկ ճապոնական տարածք։
Օգոստոսի 13-ին Պուտինն առաջին անգամ անձամբ է եղել Կուրիլյան կղզիներում։ Ավելի վաղ ռուսական պետության և կառավարության ղեկավարները Կուրիլներ են այցելել հինգ անգամ։ Չորս այցելություն է կատարել Դմիտրի Մեդվեդևը՝ 2010 թվականին՝ որպես նախագահ, 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես կառավարության ղեկավար։ 2021 թվականին Իտուրուպ է այցելել վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ էին վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագիր մշակելու նպատակով։ Դրա ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագն ընդգրկվել է Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և անբնակ փոքր կղզիների խմբի պատկանելությունը։
ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ ռուսական ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։
Հիշեցնենք, որ երեկ ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ, Պուտինը նշել է, որ Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Մոսկվայի նկատմամբ Կուրիլյան կղզիների շուրջ, թեև դրանք ամրագրված են Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ