Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով
SocityՍեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup
Challenge-ով։ Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ
մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների
ներկայացրած իրական բիզնես քեյսերի վրա և մշակելու գործնական, կիրառելի
լուծումներ։
Այս տարվա Challenge-ին բիզնես մարտահրավերներ կներկայացնեն Dalma-ն, Ucom-
ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, One Way
Tour-ը, Sali-ն, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։ Մասնակիցները կաշխատեն
այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն բիզնեսների
զարգացման համար՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և
վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային
ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և
արդյունավետության բարձրացում։
Մասնակիցները բազմապրոֆիլ թիմերով երեք օր շարունակ կաշխատեն կոնկրետ
բիզնես քեյսերի վրա։ Ամբողջ ընթացքում նրանց կողքին կլինեն ոլորտային
փորձագետներն ու մենթորները՝ օգնելով զարգացնել գաղափարները և դրանք
վերածել բիզնեսում կիրառելի առաջարկների։
Ծրագրի ավարտին թիմերը իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների և
բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Լավագույն գաղափարների հեղինակ
թիմերը նաև կստանան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային
ֆոնդից։
Buissup Challenge-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են
մասնագիտական գիտելիքները դուրս բերել տեսական դաշտից և փորձարկել
իրական բիզնես միջավայրում։ Մասնակցությունը նաև հնարավորություն է՝
աշխատելու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու
նոր փորձ, ընդլայնելու մասնագիտական կապերը և անմիջական շփում ունենալու
խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ծրագրին կարող են դիմել առնվազն մեկ տարվա ոլորտային փորձ ունեցող
մասնագետները։ Մասնակցությունը հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ
նախապես ձևավորված թիմերով։
Buissup Challenge-ը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում։Մասնակցության հայտերը դեռ բաց են։ Ծրագրին մասնակցության պայմաններին և
դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://buissup.org/Challenge ։
Հարցերի դեպքում՝
Սարգսյան Էդուարդ՝ Marketing project manager
Հեռ. 094980044