Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:47-ին՝ «Ջալիլաբադ» սեյսմակայանից 14 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ