«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական France Football ամսագրի վարկածով 2025/26 մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 8-ին։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։
Անցած տարի մրցանակին արժանացել էր ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Մրցանակների քանակով ռեկորդակիր է արգենտինացի Լիոնել Մեսսին՝ 8 «Ոսկե գնդակով»։
«Ոսկե գնդակը» հիմնադրել է France Football-ի նախկին գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն։ Մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1956 թվականին՝ անգլիական «Բլեքփուլի» հարձակվող Սթենլի Մեթյուզին։ Սկզբում «Ոսկե գնդակի» հավակնորդ կարող էին լինել միայն եվրոպացի ֆուտբոլիստները, իսկ 1995 թվականից մրցանակը սկսեց շնորհվել ցանկացած ազգության խաղացողների՝ պայմանով, որ նրանք հանդես են գալիս եվրոպական ակումբում։ 2007 թվականից մրցանակին կարող է արժանանալ ցանկացած ֆուտբոլիստ։
Հետևեք մեզ՝ այստեղ