Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ
SocityՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց`
1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 30 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
2. «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ․» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
3. «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 25 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
4․ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 24 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
5. «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 27 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
6․ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 26 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Նիստի օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովի` սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները ներկայացրեց իրավական ապահովման բաժնի պետը։
Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության, լսողական հեռարձակողները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:
Նիստին ներկա ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամի չափով։
Որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»։
Հետևեք մեզ՝ այստեղ