Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն է
InternationalՍեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Նավպլիոյի պատմական Սինտագմա հրապարակում կանցկացվի Խաղաղության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի 2026 թվականի պատվավոր երկիրն է Հայաստանը։
Ինչպես հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Միջոցառման համակազմակերպիչներն են Նավպլիոյի քաղաքապետարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի ակումբը և Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միությունը։ Միջոցառմանը կմասնակցեն «Avetis Dance» հայկական պարային խումբը, Արգոլիդայի պոնտացիների «Պանայա Սումելա» միության պարային խումբը, Նավպլիոյի քաղաքային երգչախումբը, ինչպես նաև European Horizons-ը, Webster University Athens-ը և Ռոտարի ակումբները։
Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հունաստանի ազգային հանձնաժողովի հովանու ներքո՝ Նավպլիոյի քաղաքապետարանի աջակցությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ