ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
EconoмицсՀայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացաիայի (ՀՀՄԱ) նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Սզգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների առաջատար ընկերությունների ու մասնագիտական կառույցների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկման առանցքում էին մետալուրգիական ոլորտի զարգացման հեռանկարները, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, կիրառական հետազոտությունների զարգացումը և կրթություն-գիտություն-արդյունաբերություն համագործակցության խորացումը։