Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասին
SocityԿոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում C360 Ultra և բարձր դասի փաթեթների օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։
Համագործակցության նպատակն է C360 էկոհամակարգում ընդլայնել հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը՝ մեկ հարթակում համադրելով ֆինանսական և առօրյա կյանքի տարբեր կարիքներին համապատասխան լուծումներն ու լավագույն փորձառությունը:
Ծրագրի շրջանակում C360 էկոհամակարգի մասնակիցներին հասանելի է «Նաիրի Ինշուրանս»-ի անհատականացված սպասարկման և ապահովագրական մի քանի առաջարկ։
C360 Ultra փաթեթի օգտատերերի համար ապահովագրական ծառայությունների առաջարկը ներառում է.
- 24/7 անհատական մենեջերի կոնսիերժ ծառայություն,
- ապահովագրությանը վերաբերող հարցերի շուրջօրյա խորհրդատվություն,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 15% անհատական զեղչ (բացառությամբ ԱՊՊԱ և միջազգային առողջության ապահովագրության (Global Health Insurance (IPMI))։
C360 Elite փաթեթի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.
- 24/7 անհատական մենեջերի աջակցություն,
- ապահովագրական հարցերի շուրջ խորհրդատվություն,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 30% անհատական զեղչ,
- առողջության հետ կապված հարցերով անհատական բժշկի աջակցություն,
- գործընկեր բժշկական կենտրոններում մինչև 15% զեղչ։
Համապարփակ առաջարկը հասանելի է ավելի բարձր դասի C360 փաթեթների օգտատերերին և ներառում է.
- VIP հաճախորդի կարգավիճակ «Nairi Mobile» հավելվածում,
- անհատական աջակցություն պատահարի ժամանակ,
- ապահովագրական պրոդուկտների նկատմամբ մինչև 40% զեղչ,
- առողջության հարցերով անհատական բժշկի աջակցություն,
- գործընկեր բժշկական կենտրոններում մինչև 15% զեղչ,
- տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննման (Medical Check-up) հնարավորություն,
- առաջատար միջազգային կլինիկաներում հատուկ պայմաններով ծառայություններից օգտվելու հնարավորություն,
- միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն։
Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգը շարունակաբար ընդլայնում է գործընկերային ծառայությունների շրջանակը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն բանկային գործիքներ, այլև նրանց առօրյան ավելի հարմարավետ դարձնող լրացուցիչ լուծումներ։
Ապահովագրական ծառայությունների այս հնարավորությունները հատկապես նպատակահարմար են այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ունենալ արագ խորհրդատվություն, անհատական սպասարկում, առողջության պահպանման լրացուցիչ աջակցություն կամ առավել ամբողջական պաշտպանություն՝ կախված իրենց կարիքներից։
Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: