74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Videos74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը
Կառավարությունում, կարծես թե, վերջնականապես որոշել են թողնել երկրի անվտանգությունն ու տնտեսությունը և անցնել վեպեր ու մատնագրեր (կլյաուզաներ) գրելուն։ Հանրությանն է հանձնվել 74 էջանոց մի հաստափոր «տիտանական» աշխատություն՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
Այս «գլուխգործոցն» ընթերցելն անգամ փորձություն է սովորական մարդկային նյարդերի համար․ ստի, բանսարկության, մոգոնված լեգենդների և էժանագին խաբեության այնպիսի խտացում է, որ նույնիսկ թղթակից-հետաքննողները կնախանձեին։
Մեղադրական «ծանրակշիռ» փաստարկների հիմքում դրված է իսկական «մտավոր ադամանդների» հավաքածու․
Տարիներով թերթերում տպված ու չհերքված ստեր,
Տիրադավների ու մատնիչների բերանից արտաթորված «վկայություններ»,
Եվ, իհարկե, զազրելի ու անհեթեթ այլ հյուսվածքներ։
Բայց ամենացնցողն ու «ողբերգրականը» գիտե՞ք որն է։ Կաթողիկոսին լրջորեն մեղադրում են... Իրաք հովվապետական այցով չգնալու մեջ։ Այո՛, ճիշտ լսեցիք։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, բայց պետական ապարատի գլխավոր մտահոգությունը Իրաք չկատարված այցելությունն է։
Այս 74-էջանոց տառապանքի վերջաբանում էլ զետեղել են իբր «հինգ լուծումներ»։ Հինգ լուծում, որոնք այնքան «բովանդակալից» են, որ դրանցից նույնիսկ ջուրը ջրիկ է թվում․ դատարկ, առոչինչ ու իմաստազուրկ բառակույտ։
Այս ամենի հեղինակի «ձեռագիրը» վաղուց ծանոթ է բոլորին։ մարդամեկը տքնել է անմնացորդ, գիշերները չի քնել, որպեսզի կերտի իր կյանքի գլխավոր, ամենածավալուն մատնագիրը։
Շնորհավորում ենք. 74 էջանոց փոշին հաջողությամբ արտադրված է, իսկ իրական խնդիրները՝ նորից «լուծված»։