Քասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգը
SocityՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները սեպտեմբերի 24-ին Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ճանապարհի հարակից լանջին կային կախված քարաբեկորներ, որոնք կարող էին քարաթափման և երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, ապա համագործակցելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակիցների հետ՝ հեռացրել են քարաբեկորները։
Օպերատիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում տարածքը երթևեկության համար դարձել է անվտանգ։
Հետևեք մեզ՝ այստեղ