Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարում
SportՀայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը «Բալկան Բոտևգրադի» կազմում նորամուտն է նշել Եվրագավաթում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Առաջին տուրում բուլղարական ակումբը Գերմանիայում մրցել է «Ռատիոֆարմ Ուլմի» հետ։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 98։84 հաշվով։ Մելիքյանը խաղադաշտում անցկացրել է 17 րոպե՝ վաստակել 4 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ