Փարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ
InternationalՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում դպրոցականների և ուսանողների մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։
Երեքշաբթի օրը Հանրապետության հրապարակում (Place de la République) տեղի է ունեցել ուսանողական միությունների նախաձեռնած զանգվածային ցույց, որին մասնակցել են մի քանի հազար մարդ։
Բողոքի ակցիան սկսվել է խաղաղ ընթացքով՝ ցուցարարների շարասյան՝ դեպի Ազգի հրապարակ (Place de la Nation) շարժվելով։ Սակայն հետագայում լարվածությունը մեծացել է, երբ ցուցարարները սկսել են աղբամաններ նետել երթն ուղեկցող ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են լուսաձայնային նռնակներ, ապա՝ արցունքաբեր գազ։
Սեպտեմբերի վերջից ի վեր Ֆրանսիայի տարբեր վայրերում ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների։ Վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել ավելի քան 5000 ուսանող, մեծ մասն անչափահասներ են։
Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, երկուշաբթի օրը թիրախում են հայտնվել երկրի 413 ուսումնական հաստատություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ